Ասում է, թե «Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ»:
Այո, շա՜տ «պրակտիկ» են Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Այն աստիճան, որ դրանք պրակտիկորեն մղվում են զրոյացման:
Ըստ որում, Փաշինյանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների ընկալումը դիպուկ բնութագրվում է «գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ» ասացվածքով: Փաշինյանն ուզում է Ռուսաստանի վրա փող աշխատել, բայց մնացած ամեն ինչում հակառուսական դիրքավորվել:
Թե ինչ աստիճանի են վատացել Ռուսաստանի հետ հարաբերությունները, նույնիսկ չարժե ասել, քանի որ դրանք այս օրերին վատանալու են շատ ավելի արագընթաց:
Այո՛, հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանը դարձրել է թշնամական՝ առավել քան երբևէ:
Փաշինյանի ջանքերով Հայաստանը թուրքական հպատակության տակ դնելը, այն է՝ Թուրքիայի քմահաճույքների ու նախապայմանների բավարարումը՝ Արևմտյան Հայաստանի ուրացում, նույնն է, թե՝ Հայոց ցեղասպանության ուրացում կամ դրա նախապատրաստումը, համարում է հարաբերություն, քիչ չէ, մի հատ էլ, թե՝ «Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված»:
Այո, Հայաստանի պետականության կազմաքանդման «բազան» արդեն լրիվ տեսանելի է:
...Ու եթե ամփոփելու լինենք, մի հարցում էլ է կիրառելի «առավել քան երբևէ» ձևակերպումը. Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ...
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ